Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Ստեփան Դեմիրճյանը ցանկություն է հայտնել խորհրդարանական ընտրություններին մասնակցել ՀԱԿ-ի ցուցակով եռւ զբաղեցնել ցուցակի երկրորդ հորիզոնականը, սակայն ՀԱԿ-ում համաձայնության չեն եկել: ՀԱԿ-ի ցուցակի երրորդ անցողիկ տեղը զբաղեցնելու է Լեւոն Զուրաբյանը:

Առաջին հորիզոնականը զբաղեցնելու է Լեւոն Տեր-Պետրոսյանը, երկրորդ համարը կզբաղեցնի, ըստ ամենայնի, Խաչատուր Սուքիասյանը: Այս ամենից հետո Դեմիրճյանը սկսել է բանակցել Սեյրան Օհանյանի, Վարդան Օսկանյանի եւ Վիկտոր Դալլաքյանի հետ:

Սակայն, անգամ այս բանակցություններից հետո նրան չի հաջողվել իր համար առաջնային տեղ ապահովել ձեւավորվելիք դաշինքի ցուցակում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ