Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ծառուկյան» դաշինքում առաջիկայում սպասվում են անակնկալ «հայտնություններ»: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այդ դաշինքի ընտրացուցակում պատրաստվում են ընդգրկվել անգամ կարկառուն ՀՀԿ-ականներ, որոնք ամենատարբեր պատճառներով որոշել են իրենց ապագան այլեւս չկապել իշխող այս քաղաքական ուժի հետ:

Մեր աղբյուրները պնդում են, որ «Ծառուկյան» դաշինքին անդամակցելու մասին հայտարարելու են այնպիսի հանրապետականներ, որոնք ունեն ֆինանսական լուրջ միջոցներ, տիրապետում են որոշակի լծակների, ինչպես նաեւ՝ ընտրական տարբեր տեխնոլոգիաների:

Մեր աղբյուրները չմասնավորեցրին, թե կոնկրետ ովքեր են այդ անձինք, սակայն վստահեցրին, որ Ծառուկյանի կողքին նրանց հայտնվելը քաղաքական դաշտում շոկ է առաջացնելու: Մեզ մնում է սպասել զարգացումներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ