Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ խորհրդի կազմը բաղկացած կլինի 200 անդամից. նորեկները կլինեն Կարեն Կարապետյանի նշանակած նախարարները, նաեւ նրա մեկ դյուժին օգնականներն ու խորհրդականները: Իսկ ինչո՞ւ էներգետիկայի նախարար, երբեմնի վարչապետ Արմեն Սարգսյանի թիմի կարկառուն ներկայացուցիչ Աշոտ Մանուկյանն այդպես էլ չանդամագրվեց ՀՀԿ-ին՝ հարցրինք կառավարության մեր աղբյուրին: «Երեւի նա լրացրեց այն «ստանդարտը», որի առնչությամբ Կարապետյանն ասել է` պարտադրանք չկա»:

Ի դեպ, ոչ միայն Աշոտ Մանուկյանը, այլեւ Արմեն Դարբինյանը բավականին լուրջ ազդեցություն ունեն էներգետիկ ոլորտի վրա. բանն այն է, որ ՀԷՑ-երի մարկետինգը նա է իրականացնում: Եվ եթե սրան էլ հավելենք, որ Սամվել Կարապետյանը նաեւ Ղարաբաղի ՀԷՑ-երն է գնել, ապա հետաքրքիր պատկեր է ստացվում Արմեն Դարբինյանի մասով, որը եղել է Ռոբերտ Քոչարյանի առաջին վարչապետն արհեստավարժների կառավարությունում:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ