Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Անցած տարվա ընթացքում Հայաստան է ներկրվել «Նոկիա» մակնիշի մի քանի հազար բջջային հեռախոսներ, որոնք, սակայն, ձեւակերպվել են բոլորովին այլ ապրանքի անվան տակ եւ ըստ էության չեն մաքսազերծվել: Հիմա այդ հեռախոսները վաճառքում են:

Մեր տեղեկություններով, հեռախոսների մեծագույն մասը ներկրվել է անցած տարվա  առաջին կեսի ընթացքում եւ մաքսայինում ձեւակերպվել է որպես եղունգների խնամքի պարագաներ: Հետագայում փաստը հայտնի է դարձել իրավապահ մարմիններին, սակայն շատ արագ կոծկվել է: Խնդիրն այն, որ, մեր տեղեկություններով՝ մեծածավալ այդ մաքսանենգությունը իրականացրել է իշխանության ամենաբարձր օղակներից հովանավորվող հայտնի օլիգարխներից մեկը:

Վերջինս լայնորեն ներկայացված է նաեւ բջջային հեռախոսների եւ դրանց աքսեսուարների հայաստանյան շուկայում: Առանց մաքսազերծման թանկարժեք հեռախոսների` տվյալ դեպքում սմարթֆոնների ներկրումը զգալի վնաս է հասցրել շուկայում գործող այլ տնտեսվարողներին, սակայն վերջիններս, հաշվի առնելով մաքսանենգի ազդեցությունը, խուսափում են այդ մասին բարձրաձայնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ