Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին օրերին բավական լարվել են ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Արագածոտնի մարզում առաջադրված նախկին ԲՀԿ-ական Բազմասեր Առաքելյանի ու Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները։ Մեզ հասած տեղեկություններով՝ նախօրեին ծագած վիճաբանության ժամանակ ծեծկռտուք է եղել Բազմասեր Առաքելյանի եւ նույն տարածքում առաջադրված «Ծառուկյան» դաշինքի թեկնածուի միջեւ։

Մեզ հայտնի է, որ մարզում «Ծառուկյան» դաշինքից առաջադրվել էր նախկին ՀՀԿ-ական Խաչիկ Մանուկյանը եւ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը։ Գագիկ Ծառուկյանն անձամբ է խառնվել խնդրի կարգավորմանը։

Մեր տեղեկություններով՝ նախկին ԲՀԿ-ական Բազմասեր Առաքելյանին հովանավորում է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ Նրա կողքին են նաեւ մարզի քրեականները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ