Reviews
Լրահոս
Reviews
Կիրակի
Հունիս 16
USD
478.4
EUR
539.06
RUB
7.43
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Ընտրությունների մոտենալուն զուգընթաց, ինչպես հայտնի է, աճում է խոսքի եւ ինքնադրսեւորման ազատությունը` բերելով ինչպես օգտակար պտուղներ, այնպես էլ փուշ ու տատասկ։ Միշտ էլ այդպես է եղել։ Օրինակ, ՕՐՕ դաշինքի երրորդ համարը՝ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն, անցած շաբաթ հայտարարեց. «Իշխանափոխության հրամայականը դարձել է այժմեական»։

Կարծում ենք՝ մենք գործ ունենք տեսողության սաստիկ խաթարման հետ։ Կան, իհարկե, սրտեր բոցավառող հանճարներ, բայց -3 միավոր ստացած Վ.Օսկանյանը, եթե անգամ ինչ-որ բան բոցավառում է, ապա թերեւս միայն սեփական երեւակայության մեջ։ Դրա հետ մեկտեղ ակամայից հիանում ես Օհանյանի եւ Օսկանյանի արիությամբ, որոնք ոչ մի բանից չվախենալով՝ համարձակ քննադատում են ռեժիմին։ Ամենաիսկական Հարմոդիոս եւ Արիստոգեյտոն։Ի դեպ, ագրեսիվ պահվածքը լավ չեզոքացնում է մեկուսացումը։

 Այսպես. երիտասարդ ֆոքստերիերների մեկուսացումը, որոնք, ինչպես հայտնի է, աչքի են ընկնում բացառիկ կռվազանությամբ, հանգեցնում է նրանց ագրեսիվության իսպառ կորստի։ Օտարներին սովորաբար դաժանորեն գրոհող արու առնետները, լինելով տեւական մեկուսացման մեջ, երկար հոտոտում են անծանոթին, բայց չեն հարձակվում։ Ավելի քան յոթ ամիս մեկուսացման պայմաններում պահած շները հետաքրքրություն չեն ցուցաբերում այլ շների նկատմամբ, նրանց մեջ պահպանում են միայն ենթարկվողի դիրք։ Այդպիսի շները, եթե նրանց որոշ ժամանակ զրկում են սննդից, դադարում են ոսկորները թաղել հողի մեջ ու կիսում կերը նույնիսկ ձագի հետ։

Այնպես որ մեկուսացումը -3 միավոր ստացած Վ.Օսկանյանի դեպքում իսկապես կարող է օգտակար լինել: Այլ հարց է, թե որքանո՞վ է տեղին՝ ինչպես բարոյական, այնպես էլ մտավոր առումով, նման հայտարարություններ անելը։ Ասենք, ընտրազանգվածի համար՝ որքան ավելի հիմար, այնքան հուսալի, այնպես որ, հետ եմ վերցնում խոսքերս։ Իսկ ընդհանրապես այնպիսի տպավորություն է, թե ինչ-որ մեկը համառորեն ջանում է քաղաքական գործիչ դարձնել Օսկանյան-Սեյրանյան զույգին։ Առայժմ այնքան էլ չի ստացվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել