Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան էլ ՀՀԿ-ն փորձում է  գաղտնի պահել քարոզարշավի վերջին օրվա ծրագիրը, մեզ հաջողվեց պարզել, որ «Դինամոյից» մեկնարկած քարոզարշավը իր վերջին հանգրվանը կգտնի Մարզահամերգայինում, ավելի ստույգ՝ նրա ընդարձակ ֆոյեում` մարտի 31-ին, «խիստ կրեատիվ, մասսայական միջոցառումների» շարքով, որին կմասնակցի քարոզարշավին չմասնակցած Սերժ Սարգսյանը:

Հետաքրքիր է, որ ՀՀԿ-ն մինչեւ վերջին շունչը` լռության օրը, զբաղվելու է քարոզչությամբ, իսկ ԲՀԿ-ն, որն իր եզրափակիչ ակտը նույնպես կիրականացնի ՄՀՀ-ում` մարտի 28-ին, «լռելու» է այդ օրվանից` մինչեւ ապրիլի 2-ը: Բա ինչո՞վ եք զբաղվելու այդ ընթացքում հարցին ԲՀԿ-ից պատասխանեցին «Զբաղվելու ենք հանձնաժողովներով, վստահված անձանցով, բայց, որ ամենակարեւորն է` բոլոր հեռուստաալիքներով ժողովրդին բացատրելու ենք, որ կարող են փողը վերցնել եւ ընտրել նրան, ում ցանկանում են:

Մասնավորապես տեղյակ ենք, որ ՀՀԿ-ն ժողովրդին ասել է` իրենց հետ դուրս բերեն ԲՀԿ բյուլետենը, որպեսզի համոզվեն, որ ԲՀԿ-ին չեն ընտրել, մենք էլ սովորեցնելու ենք ավելորդ թղթերի համար նախատեսված աղբամանից վերցնեն չքվեարկված ԲՀԿ-ի թուղթը, բայց իրենց թղթով քվեարկեն ԲՀԿ-ին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ