Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Իրատես» թերթը գրում է. «Ի տարբերություն ՀՀԿ-ի, որը նախապես հայտարարել էր, թե ընտրություններում հաջողության հասնելու դեպքում Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել, «Ծառուկյան» դաշինքը մինչ օրս չի հայտարարել, թե ով է իր վարչապետի թեկնածուն: Ընդամենն անորոշ ակնարկներ են արվում. ճիշտ այնպես, ինչպես ապագա խորհրդարանում ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիայի առնչությամբ:

Մեր տեղեկություններով, թեկնածուի անունը չգաղտնազերծելը պատահական չէ, քանի որ այս դաշինքում չեն կարողանում կողմնորոշվել, թե երկու թեկնածուներից ում, ի վերջո, նախընտրություն տալ:

Խոսքը Ռոբերտ Քոչարյանի եւ Հովիկ Աբրահամյանի մասին է: Երկուսն էլ հանրությանը քաջածանոթ դեմքեր են՝ իրենց գործելաոճով եւ քաղաքական «պաշարով», ովքեր ոչ մի կերպ չեն համադրվում դաշինքի շուրջ ձեւավորված «փրկչի» կերպարի հետ: Ավելին, չնայած ՀՀԿ-ի հանդեպ հանրային տրամադրություններին, այս երկու թեկնածուներն էլ Կարեն Կարապետյանի հետ մրցակցության չեն դիմանում:

Հիշեցնենք, որ օրերս իրականացված սոցհարցումներով՝ ՀՀԿ-ի վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանը 82 տոկոս վարկանիշ ունի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ