Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է. «Նախընտրական քարոզարշավի այս փուլում խիստ գերծարված են հարաբերություններն ընդդիմադիր դաշտում, մասնավորապես՝ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի եւ ՀՅԴ-ի միջեւ: Գաղտնիք չէ, որ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, այսպես կոչված, Արցախի հիմնախնդրի հարցում զիջումային մարտավարությանը, որով նա հանդես է գալիս յուր դաշինքի նախընտրական ծրագրում, ամենախիստ քննադատության են արաժանացրել դաշնակները:

Դա, իհարկե, սա լավագույն տարբերակն էր ՀՅԴ-ականների համար՝ նախ ԼՏՊ-ի ֆոնին ավելի լավը երեւալու համար, ինչպես նաեւ ՀՀ առաջին նախագահի հետ հարաբերություններ պարզելու, որը ժամանակին ոչ ավել, ոչ պակաս, պարզապես, դադարեցրեց ՀՅԴ-ի գործունեությունը:

Ինչեւէ, ՀԱԿ-ՀԺԿ-ն էլ իր հերթին ձեռքերը ծալած չի նստում եւ գտել է ՀՅԴ-ի աքիլլեսյան գարշապարը: Վերջիններս օրեր առաջ հայտարարություն են տարածել այ մասին, որ պահանջում են ՀՀ կրթության եւ գիտության ՀՅԴ-ական նախարար Լեւոն-Մկրտչյանի հրաժարականը՝ հաշվի առնելով այն, որ «Իրազեկ քաղաքացի» ՀԿ-ն հրապարակել էր ընտրական ինչ-ինչ գործընթացների մեջ ներքաշված դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների ցուցակ: Այս մասին  «Իրավունքը» փորձեց զրուցել ՀՀ ԿԳ նախկին նախարար, ՀՅԴ պատգամավորի թեկնածու Սպարտակ Սեյրանյանի հետ, սակայն, նա մեզ հորդորեց դիմել ՀՅԴ Գերագույն մարմին: Մինչդեռ ՀՅԴ Գերագույն մարմնում համեստորեն լռում են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ