Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է. «Նախընտրական քարոզարշավի առաջին օրվանից «Ելք» դաշինքը հայտարարել էր, որ իր թիրախը միայն իշխանությունն է, սակայն առաջին օրվանից «Ելք»-ի անդամները քննադատում են գրեթե բոլոր մնացած ուժերին: ՀՅԴ-ն նրանց ուշադրության կենտրոնում հայտնվեց ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո: Վերջինս ասել էր, որ հանրությունը տանիքների վրա լավ ցատկոտողների չի ընտրում: Ի պատասխան՝ «Ելքը» հայտարարեց. «ՀՅԴ-ն ու «Ծառուկյան» դաշինքն են ցատկոտում հայրենիքի «կրկեսում»:

Հիմա էլ «Ելք»-ի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը վստահ ասել է, որ ՀՅԴ-ն չի անցնելու ԱԺ, հետեւաբար կոալիցիայի հույս չպետք է ունենա:

«Իրավունքը» ՀՅԴ-ի պատգամավորության թեկնածու Արմենուհի Կյուրեղյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է արձագանքում ընդդիմադիր դաշինքի քննադատությանը: «Սա նշանակում է, որ «Ելքը» ռեալ վտանգ է տեսնում, որ ՀՅԴ-ն շատ ձայներ է տանելու, դրա համար էլ նման ասեկոսեներ են տարածում, որ բոլոր ձայները դեպի իրենց գան»,-ասաց դաշնակցական գործիչը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ