Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է. «Օրերս «Արմավիր» ՔԿՀ-ում սպանության փորձ էր գրանցվել: Ըստ այդմ, կողոպուտի համար 4 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձը կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել մի այլ կալանավորի:

Միաժամանակ լուրեր տարածվեցին, որ տուժողը նորատուսցի Ալիկի մորաքրոջ տղայի սպանության մեջ մեղադրվող Մեխակ Հարությունյանն է: Իսկ սպանության պատվերը, նույն լուրերի համաձայն, գալիս է քրեական հեղինակություն Ալիկ Բայանդուրյանից՝ նորատուսցի Ալիկից:

Թե որքանով են այդ խոսակցությունները համապատասխանում իրականությանը, փորձեցինք հետաքրքրվել Մեխակ Հարությունյանի հորեղբորից՝ Մուրադ Հարությունյանից: Նա ոչ հերքեց, ոչ հաստատեց լուրը՝ տալով հետեւյալ պատասխանը. «Երեւի այդքան էլ այդպես չէ, չգիտեմ: Այս պահին ես չեմ կարող կոնկրետ պատասխանել ձեր հարցին: Խնդրում եմ, ինձ մի տվեք էդ հարցը, էլի...»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ