Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Թրամփի ավիահարվածները Սիրիայում քաղաքական ուղերձ էր, «նամակ», որը, անշուշտ, իր դերակատարությունն ունի Միջին Արեւելքի քաղաքականության մեջ, ռուս-ամերիկյան հարաբերություններում։ Բայց իմ կարծիքով՝ այս քայլի ամենակարեւոր հարթությունն ամերիկյան ներքին քաղաքականությունն է։ Իմ համոզմամբ՝ Թրամփը կարիք ունի ցույց տալու, որ ինքն ուժեղ է, ղեկավար է, որոշումներ կայացնող է, դերակատար է»,- «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել Ժնեւի CIMERA կենտրոնի ներկայացուցիչ, միջազգայնագետ, արեւելագետ Վիգեն Չետերյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիական կառավարական զորքերին ավիահարվածներով թիրախավորելու որոշմանը։

Չետերյանի համոզմամբ՝ սրանք սիմվոլիկ ավիահարվածներ էին, որոնք շարունակական բնույթ չեն կրելու։ «Իմ կարծիքով՝ Հայաստանի չկարգավորված հակամարտությունն Ադրբեջանի հետ, բարդ հարաբերությունները Թուրքիայի հետ, դաշնակցությունը Ռուսաստանի հետ ամբողջությամբ այլ նյութ են միջազգային հարաբերություններում, ինչը մաս չի կազմում Միջին Արեւելքի ռազմական կամ քաղաքական հավասարակշռությանը, եւ մտավախությունները, թե Հայաստանը կարող է ներգրավվել մերձավորարեւելյան զարգացումներում, տեղին չեն, այս գործողությունը պետք չէ իր համատեքստից դուրս բերել, երկրորդը՝ չեմ կարծում, որ ստեղծվելու է հսկայական սրում, որպեսզի այն ազդի Հայաստանի վրա»,- ասել է Չետերյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ