Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայ ազգային կոնգրեսն այսօր կդիմի Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

Նշենք, որ ՍԴ դիմելու պատճառով 2 շաբաթով հետաձգվելու են այն գործընթացները, որոնք նախատեսված են ընտրություններից հետո՝ նոր կառավարության ձեւավորում, ընտրված պատգամավորների մանդատների բաշխում եւ այլն:

ՀԱԿ-ի ՍԴ դիմելու որոշումը տագնապի մեջ է պահում իշխանական եւ ընդդիմադիր ուժերին, քանի որ դրա պատճառով շուրջ 2 շաբաթ մնալու են անորոշության մեջ: Բացի այդ, համարում են, որ ՍԴ դիմելու այնքան էլ լուրջ եւ ամուր հիմքեր չկան, որ ոչ մի երաշխիք չկա, թե ՍԴ-ն կբավարարի այն, քանի որ նախորդ ընտրություններին ավելի հիմնավոր, ապացույցներով հարուստ դիմումներ է մերժել բարձր դատարանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ