Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդը» գրում է. «Ազգային անվտանգության ծառայությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոններ վաճառելու դեպքերով հարուցված քրեական գործերով նախաքնությունները մեկը մյուսի հետեւից մոտենում են իրենց տրամաբանական ավարտին:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս անգամ տրանսպորտային կեղծ կտրոնները պատրաստելու գործով պետությանը հասցվել է շուրջ 20 միլիոն դրամի վնաս: Ինչպես հայտնի է՝ 2016 թվականի ապրիլի 25-ին ԱԱԾ-ն կեղծ կտրոններ վաճառելու համար 4 անձի էր կալանավորել` Արտյոմ Օրդուխանյանին, Դավիթ Մնացականյանին, Սարգիս Հակոբյանին եւ Սամվել Բարխոյանին:

Ի դեպ, նշենք, որ Սամվել Բարխոյանը հայտնի երգիչներ Մարգարիտա եւ Վլադիմիր Բարխոյանների հայրն է:

Սակայն «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ տրանսպորտային կեղծ կտրոնները վաճառելու գործով մեղադրյալների թիվը ավելացել է եւս երկու անձով: Պարզեցինք, որ Արտյոմ Գալստյանը, ունենալով «HEIDELBERG GTO 52» մոդելի պոլիգրաֆիական տպագրության համար նախատեսված սարքավորում, 2015թ. սեպտեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին պայմանավորվել է քաղաքացի Հրաչ Մանգասարյանի հետ, որպեսզի տպագրի տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կտրոնների 1.200 կեղծ ձեւաթղթեր:

Գալստյանը 1200 կեղծ կտրոններից յուրաքանչյուրի համար ստացել է 1000 դրամ: Այնուհետեւ, կտրոնները տպելուց հետո, Գալստյանը սկսել է տարբեր մարզեր տանել եւ վարորդներին վաճառել, ինչի արդյունքում պետությանը հասցրել է 10 միլիոն 650 հազար դրամի վնաս»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ