Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներից Արտակ Դավթյանն առաջիկայում կնշանակվի ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ: Հատկանշական է, որ նախորդ տարվա մայիսի 4-ին ԱԺ-ում փակ նիստի ժամանակ, երբ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը պատգամավորների հետ հանդիպում էր ունեցել՝ ապրիլյան քառօրյա պատերազմի թեմայով տեղեկություններ ներկայացնելու համար, Արտակ Դավթյանը նրան ասել էր. «Թույլ տվե՛ք Ձեզ սպարապետ կոչել, քանի որ պատերազմող նախարարին այդպես են դիմում»:

«Ժողովուրդ»-ը Դավթյանից փորձեց պարզել՝ արդյո՞ք շարունակում է մնալ նույն տեսակետին եւ Օհանյանին համարում է սպարապետ: «Մեր բոլոր պաշտպանության նախարարներին, բոլորին անխտիր ես համարում եմ սպարապետներ: Իսկ ի՞նչ է, կարծում եմ՝ փոփոխական մարդու տպավորություն չեմ թողել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ