Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով, կառավարությունն ակտիվ փնտրտուքների մեջ է, վարչապետ Կարեն Կարապետյանը գնորդներ է փնտրում՝ պետական մի շարք շենքեր, այդ թվում ԳԱԱ նախագահության շենքը մասնավորեցնելու համար:

Միաժամանակ, շարունակում է օրակարգում մնալ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության շենքի վաճառքի հարցը: ԳԱԱ շենքի հետ կապված իրավական ընթացակարգ դեռեւս չի սկսվել, չկան համապատասխան որոշումների նախագիծներ, անգամ այս ամենը լայն քննարկման առարկա դեռ չի դարձել զուտ մեկ պատճառով, դեռեւս չկա գնորդը եւ երբ այն հայտնվի, մի քանի օրում կլուծվեն նաեւ փաստաթղթային խնդիրները:

Այս ամենի նպատակը մեկն է՝ հնարավորինս շատ գումար բերել բյուջե, քանի որ տնտեսության հաշվին պետական գանձարանը լցնելը գնալով դժվարանում է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ