Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի ծննդատունը, որն ունի ավելի քան 10 աշխատող, փակման եզրին է: Պատճառը ծնունդների քանակի նվազումն է, ինչի արդյունքում ծննդատան աշխատակիցները հայտնվել են անելանելի դրության մեջ:

«Ժողովուրդ» օրաթերթին ահազանգել են ծննդատան աշխատակիցները` հայտնելով, որ իրենք արդեն երկու ամիս է, ինչ ստանում են 27 հազար դրամ աշխատավարձ: Բուժհաստատության ղեկավարությունը աշխատակիցներին ասել է, թե աշխատավարձերի նվազումը կապված է կուտակած պարտքերը մարելու անհրաժեշտութամբ, իսկ պարտքը մոտավոր հաշվարկներով մոտ 10-15 մլն դրամի է հասնում:

«Մարալիկի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Սուսաննա Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է. «Եթե ծննդատունը շարունակի վնասով աշխատել, ապա կփակվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ