Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր վերընտրված Սամվել Ալեքսանյանը որոշել է վարձահատույց լինել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներին՝ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրեն տված 42 հազարից ավելի ձայների համար:

Ալեքսանյանի որոշմամբ՝ իր ընտանիքին պատկանող «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցի այն աշխատակիցները, որոնք Մալաթիայի բնակիչներ չեն, առաջիկայում կազատվեն աշխատանքից: Armtimes.com-ի տեղեկություններով՝ նրանց փոխարեն «Սիթիներ»-ում աշխատանքի կանցնեն բացառապես Սամվել Ալեքսանյանի հայրենի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի բնակիչները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ