Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 18-ին մեկնարկելիք Ազգային ժողովի անդրանիկ նիստը, մինչ ԱԺ նախագահ ընտրվելը, կվարի պատգամավորներից ամենատարեցը: ՀՀԿ ցուցակում ամենատարիքով պատգամավորներն են Արա Բաբլոյանը եւ Մկրտիչ Մինասյանը: Վերջինս, ի դեպ, վարել է հինգերորդ գումարման անդրանիկ նիստը. «Բայց քանի որ այս անգամ Մկրտիչ Մինասյանի հերթը համամասնական ցուցակում բավականին հեռու է, նա, ըստ ամենայնի, չի մտնի պառլամենտ, նիստը կվարի Արա Բաբլոյանը, չնայած՝ պետք է նաեւ սպասել, թե մնացյալ կուսակցությունների ներկայացրած պատգամավորներն ինչ տարիքի են»: ԱԺ անցած մնացյալ կուսակցություններում տարիքով պատգամավորներ գրեթե չկան, բայց եթե «Ծառուկյան դաշինքում» որոշվի, որ Նապոլեոն Ազիզյանը ռեյտինգայինով պատգամավոր է դառնում, ապա նիստը կվարի հենց նա. Արա Բաբլոյանը 1947 թիվ է, Նապոլեոն Ազիզյանը` 1946թ.»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ