Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ապրիլի 24-ին ԲՀԿ-ում անհամբեր սպասել են, որ գործավարները կզանգեն ու կասեն, որ Գագիկ Ծառուկյանի հետ պետք է այցելեն Եղեռնի հուշահամալիր, ինչն էլ հնարավորություն էր` ի վերջո տեսնել-հանդիպելու Ծառուկյանի հետ, հասկանալու, թե ինչ է մտածում առաջնորդն իրենց ապագայի առնչությամբ:

Մեծ է եղել նրանց հիասթափությունը, երբ բոլորի նման իրենք եւս հեռուստատեսությամբ տեսել են, որ Ծառուկյանը նախընտրել է սպորտսմենների եւ սպորտի նախարարի ուղեկցությամբ հարգել զոհերի հիշատակը: ԲՀԿ-ից Ծառուկյանին ուղեկցել են միայն Միքայել Մելքումյանն ու Վահե Էնֆիաջյանը, ինչն էլ ԲՀԿ-ականների մոտ կասկած է առաջացրել, որ հենց Մելքումյանն էլ կդառնա ԱԺ փոխնախագահ: Մանավանդ՝ Իշխան Զաքարյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումներ այժմ տեղի չեն ունենում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ