Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ. Թերթը գրում է. «Հայաստանում պաշտոնյաները եւ օլիգարխները իրենց անձնական ավտոմեքենաներին «գոլդ» համարներ կպցնելու հոբբի ունեն: Ձեռքի մատների վրա հաշված պաշտոնյաներ կգտնվեն, որ այս տենդենցին չեն տրվել: «Գոլդ» համարանիշներով ավտոմեքենաներով վաղուց արդեն ոչ ոքի չես զարմացնի:

Պարզվում է, սակայն լինում են նաեւ «գոլդ» համարներով տան հասցեներ: Դա, ավտոմեքենաների համարանիշների համեմատ մի քանի մակարդակ բարձր շքեղություն է, որը ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ:

Այդպիսի, հնարավորություն ունենալու համար պետք է առնվազն Երեւանի քաղաքապետ լինել:

Օրինակ, Երեւանի երկարամյա գործող քաղաքապետ, առաջիկա ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի առանձնատան հասցեն նախանձելի շքեղ է՝ 77/7:

Բաբաջանյան փողոցում Մարգարյանների հարեւանի տան հասցեն շարքային հասցե է`«Բաբաջանյան 20 տուն»: Խղճուկ, կարելի է ասել: Նրանց քաղաքապետ հարեւանը չէր կարող չէ՞ հանդուրժել, որ իր տան հասցեն լիներ, ասենք` «Բաբաջանյան 22 տուն» կամ` «Բաբաջանյան 18 տուն»: Ոչ`«Բաբաջանյան 77/7» եւ վերջ:

Ինչպե՞ս է եղել, որ Տարոն Մարգարյանենց առանձնատան հասցեն այսքան տպավորիչ է ստացվել: Այս հարցը պետք է պարզաբանեն Ավան վարչական շրջանի ղեկավար Արթուր Ջավադյանն ու Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ