Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններում անհաջողության մատնվելուց հետո «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կուսակցությունները գրեթե դադարեցրել են միմյանց հետ շփումները, եւ ակնհայտ է, որ նրանք հազիվ թե տեսանելի ապագայում շարունակեն իրենց համագործակցությունը: Ավելին, ըստ շրջանառվող լուրերի՝ չի բացառվում, որ «Համախմբում» եւ «Ժառանգություն» կուսակցությունները գնան ինքնալուծարման ճանապարհով:

Բայց «Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը հերքել է այդ լուրերը՝ ասելով. «Դրա պատճառը չկա: Բնականաբար կմնա «Համախմբում»-ը, բնականաբար կլինեն ֆորմատներ, որով կհամագործակցի»:   Ի դեպ, Մարգարյանը նաեւ տեղեկացրել է, որ իրենց կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը վերադարձել է Հայաստան, ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանին, նա ԱՄՆ-ում է, իսկ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մեկնել է ՌԴ՝ կոնֆերանսի մասնակցելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ