Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ ՀՀԿ կանանց խորհուրդն այս օրերին լրջորեն զբաղված է կին մանկավարժների առողջական խնդիրներով:

«ՉԻ» հավաստի աղբյուրների փոխանցմամբ, Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ մայրաքաղաքի բոլոր դպրոցներից մամոգրաֆիկ հետազոտության կարիք ունեցողների ցուցակներ են պահանջվում,:
Ի դեպ, յուրաքանչյուր դպրոցի հրահանգված է տալ մեկ մանկավարժի անուն: Եթե դպրոցում կա հետազոտության կարիք ունեցող թեկուզ երկու հոգի, ապա նախապատվությունը տրվում է ոչ թե ավելի վատառողջին, այլ դպրոցի տնօրենի ծանոթին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ