Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ ՀՀԿ իշխանական վերնախավում ինտրիգի նոր թեմա է հասունացել: Թեման հետեւյալն է. ինչպես տեղեկացրել էինք, ՀՀԿ ռեյտինգային ցուցակով թիվ 4 ընտրական տարածքում առաջադրված էին ԲՀԿ-ն լքած ու ՀՀԿ շարքերը համալրած Հարություն Կարապողոսյանը՝ Սնխչի Հարութը, եւ Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը: Հենց այս երկուսն էին ՀՀԿ ֆավորիտ թեկնածուները:

Ընտրությունների վերջնարդյունքում Սնխչի Հարութը ստացավ 20 հազար 306 ձայն, իսկ Բեգլարյանի եղբայրը՝ 26 հազար 1 ձայն, ասել է թե՝ Բեգլարյանն էականորեն ավելի շատ ձայն ստացավ:
Ասում են՝ այս պատկերն ահավոր ծանր է տանում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Բանն այն է, որ Հարություն Կարապողոսյանի որդին Վիգեն Սարգսյանի անվտանգության ծառայության պետն է, խոսակցություններ կան, որ մինչեւ Սարգսյանի նախարար դառնալն էլ ապագա պատգամավորի որդին մոտ աշխատանքային հարաբերություններ է ունեցել Սարգսյանի հետ:

Ընտրությունների ժամանակ Վիգեն Սարգսյանն իր հնարավորությունների շրջանակներում աջակցել է Հարություն Կարապողոսյանին, ավելին՝ նրա անունից՝ հրահանգ է եղել որեւէ կերպ չօգնել Բեգլարյանին եւ աշխատել Կարապողոսյանի համար:

Հիմա նա ճշգրտում է, թե ովքեր են անցել իր հրահանգի վրայով: Կասկածյալները հայտնվել են Սարգսյանի սեւ ցուցակում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ