Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ծառուկյան» դաշինքի երեկ նախատեսված հանդիպումը տեղի չի ունեցել: Այն տեղափոխվել է չորեքշաբթի օրը՝ ժամը 3-ին, «Կանյաչնիում»՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում:

Այդ ժամանակ Գագիկ Ծառուկյանը ինքնաբացարկի դիմումներից հրաժարվածներին տեղեկացնելու է, թե նրանցից ովքեր վայր կդնեն մանդատները:

Մյուսներին էլ տեղեկացնելու է, թե իրենցից ով է լինելու ԱԺ փոխնախագահը, ովքեր՝ հանձնաժողովի նախագահներն ու փոխնախագահները: Իսկ մեր տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի հետ այդ բոլոր հարցերի քննարկումը դեռ չի ավարտել, դրա համար էլ այդ հանդիպումը հետաձգել է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ