Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին վերջապես ավարտվել է ԱԺ սենյակների բաշխումը։ Աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արա Սաղաթելյանն իր առաջին «մկրտությունն» է ստացել՝ բախվելով պատգամավորների «պրիմիտիվ կռիվներին»՝ սենյակների, կահույքի, մեքենաների համարների համար, ինչը եւս խոսում է այն մասին, որ նրանք ոչ թե աշխատելու, այլ վայելելու են եկել։

Աշխատակազմի ղեկավարի իր սենյակը Սաղաթելյանը զիջել է Միքայել Մելքումյանին՝ ինքը տեղավորվելով նոր մասնաշենքում։ Առավել ընդարձակ սենյակներ են զբաղեցրել Գալուստ Սահակյանն ու Հերմինե Նաղդալյանը։ Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանի հրահանգով։

Հաջորդ քայլն ԱԺ աշխատակազմի ղեկավարը պատրաստվում է անել կրճատումների ուղղությամբ․ տարիների ընթացքում խիստ ուռճացված աշխատակազմը, որտեղ տեղավորվել են տարբեր իշխանավորների ազգականները, հատուկ հաստիքներ ու բաժիններ են ստեղծվել նրանց տեղավորելու համար, հիմնովին կրճատման կարիք ունի։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ