Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Նոր ձեւավորված խորհրդարանը նախորդ շաբաթ ընտրել է ԱԺ նախագահ, փոխնախագահներ, հանձնաժողովների նախագահներ: «ՉԻ»-ին հայտնի դարձավ, որ ԱԺ փոխնախագահներից ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանի քվեարկության ժամանակ նրա դեմ «ներկուսակցական դիվերսիա» է կազմակերպվել:

Արդյունքում Հովհաննիսյանն ԱԺ փոխնախագահ ընտրվեց 73 կողմ, 22 դեմ ձայների հարաբերակցությամբ, եւս 5 քվեաթերթիկ էլ ճանաչվել է անվավեր:

Եթե նկատի ունենաք փաստը, որ ՀՀԿ թեկնածուների դեմ քվեարկելու մասին ի սկզբանե հայտարարել էր «ԵԼՔ» դաշինքը՝ իր 9 պատգամավորներով, 22 դեմ ձայնն անհասկանալի էր (նույն «Ծառուկյան» դաշինքի քվեարկության մասնակցած բոլոր պատգամավորներին հանձնարարված էր կողմ քվեարկել Արփինե Հովհաննիսյանին):

Եվ ահա, ինչպես պնդում են «ՉԻ» աղբյուրները, նրան դեմ են քվեարկողները եղել են ՀՀԿ-ական պատգամավորները: Նրան դեմ են քվեարկել ՀՀԿ կանայք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ