Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոր կառավարության կազմը սկսել է ուրվագծվել։ Առաջիկայում վերացվելու է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը, որ ստեղծվել էր դեռ 2013թ. հունիսից՝ Տիգրան Սարգսյանի կառավարության օրոք՝ Վաչե Գաբրիելյանին պաշտոնով ապահովելու համար։ Հիմա այս պաշտոնը զբաղեցնում է ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանը, որը ենթադրվում է՝ նշանակվելու է ՀՀ արդարադատության նախարար կամ, միգուցե փոխվարչապետ։

Կառավարությունն իր երեկվա արտահերթ նիստում հավանության է արժանացել «Կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը։ Միաժամանակ որոշում է կայացվել մայիսի 30-ին Աժ արտահերթ նիստ գումարելու եւ ի թիվս մի շարք այլ նախագծերի՝ նաեւ այդ օրինագիծը ներկայացնելու մասին։

Նախագծի հիմնավորումների մեջ նշված է, թե նոր Սահմանադրությամբ նախարարների թիվը պետք է լինի 18-ը, եւ բացի այդ՝ «նախագիծը նպատակաուղղված է կառավարման արդյունավետությունը բարձրացնելու», այսինքն՝ խոսքեր, որոնք գրվել են նաեւ պաշտոնը հիմնելիս»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ