Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Չի բացառվում, որ 2017-ի աշնանը իշխանության համար պայքարի ամենաթեժ փուլում Սերժ Սարգսյան-Ծառուկյան տանդեմին դեմ դուրս գա Կարեն Կարապետյան-Սամվել Կարապետյան-Հովիկ Աբրահամյան տանդեմը։

Մեր տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին քանիցս հավաստիացրել է, որ իշխանության համար պայքարում աջակցելու է միայն մեկ մարդու, ու այդ մարդը՝ Սերժ Սարգսյանն է։ Ծառուկյանին «իրենցով անելու» բոլոր փորձերը ներիշխանական դաշտերից անհաջողության են մատնվել։

Սամվել Կարապետյան-Հովիկ Աբրահամյանը հանդիպումների արդյունքը եղավ այն, որ վերջերս «Ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում Հովիկ Աբրահամյանը դրական գնահատեց Կարեն Կարապետյանի կառավարության աշխատանքը, մի փաստ, որը ուշադրության չարժանացավ, բայց շատ կարեւոր էր հենց այս հնարավոր տանդեմի տեսանկյունից եւ կոնտեքստում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ