Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժառանգություն» կուսակցու­թյան առաջնորդ Րաֆֆի Հովհան­նիսյանն օրերս հայտարարել է արտախորհրդարանական հզոր բեւեռ ձեւավորելու անհրաժեշ­տության մասին: Հովհաննիսյանը չի հստակեցրել, թե որ ուժերը կա­րող են կազմել իր նշած բեւեռի մասը, առայժմ անհայտ է նաեւ, թե ինչ է լինելու ՕՐՕ դաշինքի ճակա­տագիրը:

Մեզ հաջողվեց պարզել, որ Սեյրան Օհանյանը Րաֆֆի Հով­հաննիսյանի նախաձեռնած ընդ­դիմադիր արտախորհրդարանա­կան բեւեռի մեջ հազիվ թե ներգրավվի: Համենայնդեպս՝ Հովհան­նիսյանն այդ հայտարարությունն արել է առանց ՕՐՕ դաշինքի մյուս երկու լիդերի՝ Վարդան Օսկանյանի եւ Սեյրան Օհանյանի հետ քննարկելու եւ նրանց համաձայ­նությունը ստանալու:

Ավելին՝ Օհանյանի թիմակիցները վերջի­նիս համոզում են, որպեսզի հիմնի սեփական կուսակցություն՝ իր թի­մով, հիմնականում իր մարտա­կան ընկերների եւ գաղափարակիցների աջակցությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ