Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը Հա­յաստանի կառավարությա­նը միայն 2017 թ. առաջին 5 ամիսներին պարտավո­րեցրել է մի քանի քաղաքա­ցու վճարել 28 հազար 500 եվրո գումար՝ ներպետական ատյաններում նրանց խախտված իրավունքների դիմաց արդարացի փոխ­հատուցման համար:

Այս թիվն ստանում ենք «Ավաքեմյանն ընդդեմ Հայաստանի», «Այվազյանն ընդդեմ Հայաստանի», «Նիկողոսյանն ընդդեմ Հայաստա­նի», «Ասատրյանն ընդդեմ Հայաս­տանի» եւ «ՉԱՊ ՍՊԸ-ն ընդդեմ Հա­յաստանի» գործերով վճիռների ու­սումնասիրության արդյունքում: Կառավարությունը վերջին նիս­տում հերթական անգամ Արդարա­դատության նախարարությանը գու­մար հատկացրեց ՄԻ եվրոպական դատարանում Հայաստանի դեմ կայացված որոշման համար:

Մարդու իրավունքների եվրոպա­կան դատարանի «Ավաքեմյանն ընդդեմ Հայաստանի» գործով (թիվ 39563/09 գանգատ) 2017 թ. մարտի 30-ի վճռի պահանջները կատարե­լու նպատակով 2017 թ. պետբյուջեով նախատեսված պահուստային ֆոնդի արդարադատության նա­խարարությանը 2017 թ. առաջին կիսամյակում կհատկացվի 3600 եվրոյին համարժեք դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուց­ման համար: Նշված գործով ՄԻԵԴ վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկե­տը 2017 թ. հունիսի 30-ն է: Այս գործը ներկայացված է եղել ՄԻԵԴ դեռեւս 2009թ.»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ