Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում եւ ԱՊՀ երկրներում Ռուսաստանի դեսպանատան հովանավորությամբ գործող ՀԿ-ներն առաջիկայում հանդես են գալու հայտարարություններով՝ զորակցություն հայտնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ջանքերին։

Մոսկվան հույս ունի այսպիսով ուղերձ հղել Սպիտակ տան ղեկավարին, որ, չնայած երկու երկրների միջեւ հարաբերությունների վերջին սրացումներին, շարունակում է կողմ լինել պատժամիջոցների չեղարկմանն ու հարաբերությունների վերականգնմանը։ Այսպիսի նախաձեռնության ոչ պակաս կարեւոր երկրորդ պատճառն է խառնաշփոթ ստեղծել քաղաքացիական հանրույթի շրջանում՝ լղոզելով արեւմտամետ եւ ռուսամետ ՀԿ-ների միջեւ ինտելեկտուալ սահմանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ