Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների պնդմամբ՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում կադրային նոր փոփոխություններ են սպասվում: Ամենայն հավանականությամբ, ԶՈՒ ԳՇ պետ Մովսես Հակոբյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից, եւ նրա փոխարեն կնշանակվի գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը:

Ըստ ամենայնի, հենց դրա համար էլ Սերժ Սարգսյանը հունիսի 15-ին Գասպարյանին նշանակեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ` այդպես հիմքեր նախապատրաստելով նրա պաշտոնական առաջխաղացման համար: Իսկ թե ինչ է լինելու Հակոբյանի հետագա ճակատագիրը, առայժմ հայտնի չէ:

Հավելենք, որ Օնիկ Գասպարյանը երկար տարիներ եղել է N բանակային կորպուսի հրամանատար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ