Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թերթը ՀԱԿ-իշխանություն երկխոսության հավանականության եւ արտահերթ ընտրությունների հեռանկարի մասին զրուցել է ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հետ:

«ՀԱԿ-ի եւ իշխանության միջեւ քաղաքական համագործակցության մասին լուրերը ընդամենը ասեկոսեներ են: Եթե նման բան լիներ, ապա դրա մասին կողմերից գոնե մեկը կհայտարարեր: Ընդամենը կան ՀԱԿ-ի կողմից ներկայացված պահանջներ, իսկ երկխոսությունը չի կարող լինել միայն պահանջներ ներկայացնելով:

Որոշ ընդդիմադիր ուժերի պնդումը, թե արտահերթ ընտրությունների ՀԱԿ-ի պահանջը ձեռնտու է իշխանություններին, ուղղակի հակատրամաբանական է»,- նշել է Բիշարյանը եւ հավելել. «Մեր պետության ղեկավարումը ստանձնած քաղաքական ուժերն իրենց ծրագրերը եւ գործողությունները պլանավորում են երկարաժամկետ կտրվածքով, նվազագույնը` ընտրությունից հերթական ընտրություն: Արտահերթ ընտրությունները միշտ պայմանավորված են լինում երկրում ֆորսմաժորային իրավիճակներով, իսկ Հայաստանում, ի պատիվ գործող իշխանությունների, նման իրավիճակ գոյություն չունի»:

Բիշարյանը նաեւ արձանագրել է, որ «ցանկացած արտահերթ ընտրություն կարող է առաջացնել ներքաղաքական անկայունություն, ինչն էլ երկիրը մի քանի տարով նորից հետ կշպրտի: Ասել կուզի` պետության զարգացման եւ հզորացման ջատագով ոչ մի քաղաքական ուժի, առավել եւս, եթե այն կրում է պետության կառավարման պատասխանատվությունը, ձեռնտու չեն արտահերթ ընտրությունները»:

Տպել
Ամենաշատ