Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է. «Հունիսի 25-ին տեղի կունենա «Ժառանգություն» կուսակցության համագումարը: Օրերս էլ տեղի է ունեցել կուսակցության վարչության նիստը: «Իրավունք»-ը կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեց՝ կուսակցության օրակարգում ինչ հարցեր են ընդգրկված:

«Սովորական կարեւոր հարցեր: Կուսակցության վարչությունը հաշվետվություն կտա, նոր կուսակցությունը վարչություն կընտի»,-ասաց պարոն Մարտիրոսյանը:

«Իրավունք»-ի հարցին՝ «Ժառանգություն» կուսակցության ղեկավարի փոփոխության հարցը ներառվա՞ծ է, կուսակցության փոխնախագահն ասաց. «Որեւէ կուսակցության ղեկավարի փոփոխության մասին չի քննարկվել»:

«Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ էր արել քաղաքական ուժերին մեկ միասնական ուժ դառնալ: Քանի՞ քաղաքական ուժ է արձագանքել Րաֆֆի Հովհաննիսյանի կոչին. «Մենք կոչ չենք արել, մենք հնչեցրել ենք մեր տեսակետը: Մի քանի հոգու հետ խոսել եմ, ասում են՝ ճիշտ առաջարկ է»,-ասաց նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ