Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե չնայած «Գազպրոմի» նախագահ Ա. Միլլերի վերջին երեւանյան այցի հիմքում էներգետիկ խնդիրներն էին, այնուհանդերձ, թե Սերժ Սարգսյանի, թե Կարեն Կարապետյանի հետ հանդիպումների ընթացքում չեն անտեսվել նաեւ քաղաքական որոշ հարցեր: Մասնավորապես խոսել են ներկայիս կառավարության գործունեության եւ վարչապետի հեռանկարների շուրջ:

Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ, Ա. Միլլերի հետ զրույցում Սերժ Սարգսյանը բավականին դրական է գնահատել Կարեն Կարապետյանի գործունեությունը եւ հեռանկարները: Պատահական չէ, որ «Գազպրոմի» նախագահը հեռուստաընկերություններին տված կարճ հարցազրույցում նույնպես հատուկ շեշտել է, որ Հայաստանի տնտեսությունում լուրջ աշխուժություն է նկատվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ