Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջերս մեծ աղմուկ հանեց Գեղարքունիքի մարզի մարզային դատախազության դատախազ Սեւակ Շհոյանի, մարզի Ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի եւ նույն դատարա­նի դատավորի՝ Վանիկ Վարդանյանի կողմից կաշառք վերցնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը: Բարձրաստիճան պաշտոնյաներն այս գործի շրջանակներում ձերբակալվել են ու հիմա գտնվում են կալանքի տակ:

Եվ, ահա, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս գործը բացահայտելու համար իրավապահները լայնա­ծավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացրել, մասնավորապես գաղտնալսող եւ տեսանկարահանող սարքեր են տեղագրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախա­գահ Աղվան Պետրոսյանի աշխատասենյակում ու այդպես հետեւել այնտեղ անցուդարձին, արձանագրել, թե ինչ­պես է դատավոր Վանիկ Վարդանյանը գումարը կիսում նրա հետ:

Մյուս կողմից, սակայն, նկատենք, որ այս գոր­ծը քննող ՀՔԾ-ն դեռ որեւէ անհերքելի փաստ, տեսանյութ չի հրապարակել, որը կարող էր վստահություն ներշն­չել հասարակության մոտ, որ իսկապես դատավորները կաշառք են վերցրել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ