Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանը, ով այդ գրոհն իրականացրած զինված խմբի պարագլուխներից մեկն է համարվում, վերջին դատական նիստերից մեկի ժամանակ բռնության բացահայտ կոչեր արեց:

Վարուժան Ավետիսյանի՝ զենք վերցնելու եւ պետության ղեկավարներին ֆիզիկապես ոչնչացնելու կոչը, բնականաբար, չանտեսվեց նիստը նախագահող դատավորի կողմից: Վարուժան Ավետիսյանի նկատմամբ դատարանի դահլիճից հեռացնելու սանկցիա կիրառվեց՝ դատավարության ընթացքը խախտելու եւ տեղից հայտարարություն անելու համար:

Վարուժան Ավետիսյանի կոչը հուսահատ մարդու արարք էր: Անհասկանալի է, թե ում էին ուղղված այդ կոչերը: Կամ երբ ինքն ու մնացյալը այդկերպ վարվեցին, ինչի՞ հասան: Ոչ մի բանի: Նրանց առնվազն մի քանի տասնյակ տարիների ազատազրկում է սպառնում: Եվ անհասկանալի է, թե Վարուժան Ավետիսյանն ո՞ւմ է ուզում իր հետեւից նույն անդուդը գլորել, որտեղ հիմա ինքն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ