Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Տեւական ժամանակ է, որ Ֆրանսիայի Նիցցա քաղաքի հայ համայնքում շարունակվում են ներհամայնքային անհամաձայնույուններն ու խնդիրները:

Նիցցայի հայ համայնքի ներկայացուցիչներն ասում են, որ համայնքային խնդիրները հրահրվում են մի քանի անձանց կողմից: Անցնող շաբաթ ոստիկանությունը, հիմնվելով որոշ անձանց հաղորդած տեղեկությունների վրա, թե տեղի հոգեւոր հովիվը կապեր ունի ռուսական մաֆիայի հետ, ձերբակալել էր Տեր Վաչե քահանային ու խուզարկել նրա տունը:

Ոստիկանները պարզել են, որ հաղորդումը կեղծ է եւ զրպարտանք, ուստի ազատ են արձակել Տեր-Վաչեին: Ընդ որում խոսվում է, թե այս դեպքերի հետեւում կանգնած են Գրիգոր Աժդերխանյանը եւ Սամսոն Օզարարատը: Հենց նրանք են խնդիրներ առաջացնում Նիցցայի հայ համայնքում»,-տեղեկացնուրմ է «Հրապարակ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ