Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Հնարավո՞ր է Հայաստանում «թավշյա հեղափոխության» նման մի բան: Ես կարծում եմ՝ տեսականորեն հնարավոր է: Բայց դրա համար հարկավոր է նախ վճռականորեն սահմանազատվել «ոչ թավշյա» հեղափոխականներից՝ նրանցից ովքեր ցանկանում են հեղափոխություն անել զենքով, արյուն թափելով, օրենքն արհամարհելով:

Բայց դա, իհարկե, քիչ է. կա ավելի սկզբունքային հարց, որն ինձ այս պահին անլուծելի է թվում: Իրականացնել «թավշյա հեղափոխություն» մեր եւ մեր «բախտակիցների» պարագայում այսօր նշանակում է դուրս գալ «հետխորհրդային» վիճակից (դրա բոլոր հոռի դրսեւորումներով՝ չթվարկեմ) եւ դառնալ Արեւելյան Եվրոպայի մաս: Ինչու Վրաստանում եւ Ուկրաինայում տեղի ունեցավ «թավշյա» հեղափոխություն (դեռեւս ոչ ակնհայտ հետեւանքներով): Որովհետեւ այդ երկրներում հասարակությունների մեծ մասը համաձայն էր դրա համար բարձր, շատ բարձր գին վճարել՝ փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ որպես դրա հետեւանք, տարածքներ կորցնել:

Մենք պատրա՞ստ ենք նման գին վճարել: Անկեղծ ասեմ՝ ես ոչ: Դեռեւս ոչ ոք ինձ չի համոզել, որ հնարավոր է այս աստիճանի կախված լինել Ռուսաստանից եւ չլինել «հետխորհրդային» երկիր, ինչպես նաեւ անել «թավշյա» հեղափոխություն եւ տարածքներ չկորցել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ