Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանի ու ԵՄ-ի միջեւ համագործակցությունը ոչ մի կերպ չի հակասում ռուսական շահերին, այդ իսկ պատճառով Ռուսաստանի կողմից նետված ցանկացած քար աշխատելու է հենց հակառուսական տրամադրվածությունների ուժգնացման ուղղությամբ:

Ընդհակառակը՝ 2017 թվականի նոյեմբերին սպասվող ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագրի ստորագրման հանդեպ իր չեզոք դիրքով Ռուսաստանը բոլորին ցույց կտա, որ նա չունի modus operandi՝ «շունը՝ խոտի դեզի վրա». այն ամենը, ինչ չի սպառնում իր շահերին, ամեն ինչ, ինչը դաշնակցի եւ ռազմավարական գործընկերոջ օգտին է, պետք է հավանության արժանանա Մոսկվայի կողմից: Նման դիրքորոշման հիմքում շատ ուժեղ պրագմատիկ քայլ է, որը նպաստելու է այն միֆի վերացմանը, թե Ռուսաստանը, կայսերական նկրտումներից ելնելով, ընդլայնվում է` հանուն ընդլայնման»,- մեր թղթակցին ասել է բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք ԵՄ-Ռուսաստան նոր պատժամիջոցների ֆոնին Մոսկվան խանդո՞վ է վերաբերվում ԵՄ-ՀՀ նոր շրջանակային համաձայնագրի սպասվող ստորագրմանը, արդյոք այն վտանգվա՞ծ է:

Ըստ նրա` մենք ապրում ենք որոշ ավանդական փոխգործակցության սխեմաների ու արձանագրությունների «կոտրման» ժամանակներում, պաշտոնատար անձանց հաղորդագրությունները, ընդհուպ՝ մինչեւ նախագահներ, սոցցանցերում կարող են ջրի մեջ փոթորիկ առաջացնել` ինչպես վերջին շրջանում ՀՀ իշխանությունների եւ ՀՀ-ում ԵՄ դեսպանի հեռակա փոխադարձ հայտարարությունները. «ԵՄ դիվանագիտական առաքելության ղեկավարը պետք է համապատասխան կոնվենցիաներով ամրագրված նորմերը պահպաներ: Լեհական կողմի համար ընդունելի՞ կլիներ, եթե այդ երկրում Հայաստանի դեսպանը սկսեր հրապարակավ մեկնաբանել ենթադրվող փոփոխությունները Լեհաստանի Սահմանադրությունում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ