Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Օրերս ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Ելք» դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանը հայտարարեց՝ Ազգային ժողովի ընտրությունները լեգիտիմ չեն եղել՝ ըստ էության հակադրվելով «Ելքին»:

Aravot.am-ը Սասուն Միքայելյանին ասաց՝ ձեր խմբակցությունը չի համարում, որ ընտրությունները լեգիտիմ չեն եղել, երբ ասում եք, որ լեգիտիմ չեն ընտրությունները, նշանակում է, որ դրան պետք է հետեւեն գործողություններ, որոնք դուք չեք արել, պետք է բողոքարկեինք արդյունքները: Մեր դիտարկմանը, որ այստեղ հակասություն կա ձեր եւ ձեր թիմակիցների ասածների միջեւ, եթե լեգիտիմ չի եղել, ինչո՞ւ չեք բողոքել, փողոց ինչո՞ւ դուրս չեք եկել, Սասուն Միքայելյանը պատասխանեց.

«Այսինքն` լեգիտիմ լինել-չլինելը փողոց դուրս գալու մե՞ջ ա, փողոց դուրս գալու համար քեզ ժողովուրդ ա պետք, իսկ էդ ժողովուրդը գնաց եւ էդքան ձեն տվեց ՀՀԿ-ին: Այ թե լեգիտիմ լինելը ինչ ա: Ու մենք դրանից հետո չենք հուսահատվել, էլի մեր պայքարը տանում ենք, որ ժողովրդի գիտակցության հասցնենք՝ պետք ա էս իրավիճակից դուրս գալ, էս իշխանություններից պրծնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ