Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկումից հետո ՀՀԿ-ում տարաձայնությունների թեմա է բացվել: Իշխանության

ներկայացուցիչներից շատերն ամբիոնից հայտարարեցին, թե սա ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի ծրագիրն է, իսկ ընդդիմությանն էլ ապսպրեցին, որ ապագայում գործ են ունենալու հենց նրանց հետ:

ՀՀԿ-ականներից շատերի համոզմամբ՝ դա սխալ մոտեցում է եղել, որովհետեւ պետք է

հստակ հայտարարվեր, որ գործ ունեն Կարեն Կարապետյանի եւ նրա կառավարության ծրագրի հետ, եւ տապալման դեպքում էլ ողջ պատասխանատվությունը կրելու են հենց նրանք:

Այսինքն, եթե ապագայում չհաջողվի խոստումը գործ դարձնել, պետք է մեղադրել ոչ թե ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին, այլ հենց Կարեն Կարապետյանին, որովհետեւ նա չի կարողացել իր վկայակոչած ծրագրերն իրականացնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ