Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ». թերթը գրում է. «Մինչ Արմավիրի մարզի բնակիչները Աստված են կանչում եւ հաշվում կար­կուտի կրած վնասները, հավերժական մարզպետ Աշոտ Ղահրամանյանը վոյաժների մեջ է. նա մեկնել է Ռումինիայի Կլուժի նահանգ:

«Ժողովուրդ»-ը տեղե­կացավ, որ այդ նահանգում մարզպետը եղել է հունիսի 30-ից մինչեւ հուլիսի 2-ը, ստորագրել համագործակցության մա­սին համաձայնագիր: Մարզպետի գլ­խավորած պատվիրակությունը եղել է Սալինա Մուրզայի աղահանքերում, Սբ. Նիկոլայի հայտնի վանքում, Սիկ գյու­ղում եւ այլն: Չնայած հագեցած ճամփորդությանը, անհասկանալի է՝ ինչ կտա համաձայնագիրն այն գյուղացինե­րին, որոնք այս օրերին չեն կարողանում իրենց վարունգը անգամ 20 դրամով վա­ճառել, չհաշված կարկուտի հետեւան­քով առաջացած վնասները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ