Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Ձերբակալությունների, «ժուչոկների», կոմպրոմատներ հավաքելու ֆոնին դատավորները դիսկոմֆորտի մեջ են։ Այս օրերին լուրեր ենք ստանում, որ մի շարք դատավորներ վերադարձնում են տարբեր գործերով վերցրած կաշառք-գումարները եւ անգամ ցանկություն ունեն դիմում գրել ու դուրս գալ համակարգից, ոմանք մտածում են արտասահման մեկնելու՝ ուսանելու կամ բիզնեսով զբաղվելու մասին։

«Ամեն կողմից խեղդում են, էլ առաջվանը չէ, փող չկա մեջը, լիքը դատավորներ էսօր վարկերի տակ են, սրանից-նրանից 500-1000 դոլար պարտք են ուզում, էնպիսի վերահսկողություն է, որ վախենում են աջուձախ շարժվեն, հետն էլ՝ հեղինակություն չկա, գործերը լիքը՝ շնչելու ժամանակ չունեն։

Եվ ովքեր էսօրվա դատավորներից քիչ թե շատ ապահովված են, չեն ուզում մնալ համակարգում, ուզում են դուրս գալ՝ հանգիստ ապրել, հետո, երբ վիճակը կարգավորվի, կվերադառնան»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ