Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը պատրաստվում է Իսակովի պողոտայի 52/27 հասցեում մրցույթով օտարել իրենց պատկանող հասարակական սպասարկման օբյեկտ, որի ընդհանուր մակերեսը 158.76 քմ է, նույնքան էլ հողի մակերեսն է։ Այս մասին տեղեկանում ենք Երեւանի քաղաքապետարանի կայքի՝ գույքի աճուրդներ բաժնից:

Կայքից տեղեկանում ենք, թե քաղաքային իշխանությունն ինչ գույք է վաճառքի հանել։ Վերոնշյալ գույքի սպասարկման գինը սկսվում է 4 միլիոն 4700 հազար դրամից։ Մրցույթի պահանջներից մեկն էլ ներդրումներ են։ Վերակառուցվող օբյեկտը, որի հարկայնությունը չպետք է գերազանցի երկու հարկը, պահանջում է 14 միլիոն 288 հազար ներդրում։ Մրցույթը կայանալու է օգոստոսին։

Շահվերդյան փողոցի 18 հասցեում նույնպես քաղաքապետարանը գույք է վաճառում՝ կրկին հասարակական սպասարկման օբյեկտ, եւ 236,60 քմ շենք շինության համար սահմանել է 8 միլիոն 200 հազար դրամ նվազագույն գին։ Այս օբյեկտի գնման դեպքում՝ ներդրման չափը սահմանված է 22 միլիոն 884 հազար դրամ:

 Գարեջրագործների 74/2 հասցեում վերակառուցվող շինությունը, որը նույնպես հասարակական սպասարկման օբյեկտ է եւ կարող է լինլե մինչեւ 2 հարկ, արժե 2 միլիոն 600 հազար դրամ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ