Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը սկսել է կոնյակներ վաճառել: «Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ ԴԱՀԿ-ն մասնավորապես վաճառում է ոչ միայն 6,15,29, այլեւ 30 տարվա հնեցման կոնյակի սպիրտ: Վաճառքի հանված կոնյակը ընդհանուր 200 հազար լիտր է:

Օրինակ՝ 15 տարվա հնեցված կոնյակի սպիրտի մեկ լիտրը ԴԱՀԿ-ն վաճառում է 1380 դրամով: Իսկ ահա 29 տարվա հնեցված կոնյակի սպիրտի մեկ լիտրն արժի 3486 դրամ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԴԱՀԿ-ի կողմից վաճառքի հանված կոնյակները գրավադրված են առեւտրային բանկերից մեկում:

Ենթադրվում է, որ կոնյակի արտադրությամբ զբաղվող ընկերությունը սնանկացել է, իսկ կոնյակները պարտքի դիմաց մնացել են բանկում, ինչի վաճառքով էլ հիմա սկսել է զբաղվել ԴԱՀԿ-ն»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ