Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւան-Արմավիր երթուղին շահագործող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն փաստի առաջ է կանգնել: Ընկերության ներկայացուցիչների պնդմամբ՝ արհեստական խոչընդոտներ է ստեղծվում իրենց համար, որպեսզի այս բիզնեսը տանեն սնանկության եւ տիրանան դրան:

2001 թվականին իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված այս ընկերությունը մի շարք երթուղիներ սպասարկելուց բացի, ուղեւորափոխադրում է իրականացնում Երեւան-Արմավիր ուղղությամբ: Երեւանի «Կիլիկիա» ավտոկայանից ընկերության ավտոբուսներն ու միկրոավտոբուսները հասնում են Արմավիր քաղաքի ավտոկայան եւ հակառակ ուղղությամբ 10 րոպեն մեկ պարբերականությամբ վերադառնում են մայրաքաղաք: «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն հիմնադրել է Մուշեղ Խաչատրյանը, որի մահից հետո ընկերության կառավարումն իրականացնում է նրա դուստրը՝ Շուշան Խաչատրյանը:

Ըստ ընկերության ներկայացուցիչ Արթուր Վարդանյանի, Երեւան-Արմավիր երթուղով անցնում են Երեւան-Արմավիր Մյասնիկյան, Երեւան-Արմավիր-Բաղրամյան, Երեւան-Արմավիր-Բաղրամյան-Շենիկ, Երեւան-Արմավիր-Քարակերտ եւ Երեւան-Մեծամոր երթուղիները:

«Մյասնիկյան-Երեւանը մեր գծի մեջ են դրել միտումնավոր: Գծում պետք է աշխատի մի մեքենա, աշխատում է մոտ 4-ը: Ամեն օր 5-6 անգամ երթուղի են դուրս գալիս: Մի մեքենան 2 անգամ պետք է գիծ դուրս գա: Այս երթուղու մեքենաներն իրենց վերջնագիծ չեն գնացել, չեն էլ կարող գնալ: Մյասնիկյանում այդքան բնակիչ չկա՝ դա մեկ եւ երկրորդ՝ ներմարզային երթուղին կա, սա կոնկրետ դրել են այս գծի մեջ, որն աշխատում է Երեւան-Արմավիր երթուղով: Նույնը Բաղրամյան-Երեւանը, Երեւան-Շենիկը, Երեւան-Արտենին է: Մենք դեմ չենք, որ փոխադրողները գործունեություն ծավալեն, բայց մեկնման եւ վերջնակետի պահպանմամբ պետք է դա լինի: Այդ ընկերությունները գալիս են Արմավիր եւ չեն գնում իրենց վերջնագիծ: Չվացուցակներում այդ ամենն ամրագրված է եւ կանոնակարգվում է նախարարի հրամանով: Տրանսպորտի տեսչությունը վերահսկում է այս ոլորտը, բայց իրական վերահսկողություն չի իրականացվում, այլ բոլորովին հակառակ իրավիճակն է ստեղծվում»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Արմեն Վարդանյանը:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից armtimes.com-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն իրականացնում է թիվ 206 ավտոբուսային եւ թիվ 207 միկրոավտոբուսային երթուղիների սպասարկումը (Երեւան-Արմավիր եւ հակառակ ուղղությամբ): 206 երթուղու սպասարկման իրավունքը տրված է մինչեւ 2022 թվականը: Այս երթուղում շահագործվում է 4 փաստացի եւ 1 պահուստային ավտոբուս: 207 միկրոավտոբուսային երթուղում շահագործվում է 22 փաստացի եւ 5 պահուստային միկրոավտոբուս: 207 միկրոավտոբուսային երթին, ըստ նախարարության, 2017 թվականի հուլիսի 11-ին «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ին ժամանակավոր սպասարկման է տրվել, մինչդեռ տարիներ շարունակ այս ընկերությունն է սպասարկել Երեւան-Արմավիր միկրոավտոբուսային երթուղին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ