Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վերջերս շուկայի վերահսկողության տեսչությունը մի շարք ոլորտներում, այս թվում նաև նավթամթերքների, լայնածավալ ստուգումներ է իրականացրել։

Մեր տեղեկություններով՝ տեսչությունը բազմաթիվ խախտումներ է արձանագրել շուկայում։ Օրինակ՝ բենզալցակայաններում ցածր որակի բենզինը վաճառվում է  բարձր որակի բենզինի անվան տակ: Դիզվառելիքի շուկայում էլ բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել։

Ինչ իրավիճակ է վառելիքի շուկայում վարչապետի հայտարարությունից եւ հանձնարարականից հետո, փորձեցինք պարզել շուկայի վերահսկողության տեսչության պետ Լեւոն Խալիկյանից:
Խալիկյանը հաստատեց, որ որոշ բենզալցակայաններում ցածր որակի բենզինը բարձր որակի անվան տակ են վաճառում։ Ըստ Խալիկյանի՝ «դեպքեր ենք արձանագրել, երբ մի հորից, երկու տեսակի բենզին են վաճառում։ Օրինակ՝ հորից, որտեղ ասենք՝ «սուպեր» տեսակի բենզին են լցնում, դա նաև «ռեգուլյար» կամ «պրեմիում» տեսակի անվան տակ են վաճառում»։

Մեր տեղեկություններով՝ մոտ 37 տնտեսվարողների մոտ հայտնաբերված խախտումների դեպքերով արդեն վարչական ակտ է կազմվել։ Մերչ տեղեկություններով խախտումներ են արձանագրվել բենզինի վաճառքով զբաղվող «Մաքսհուր» ընկերությունում, բենզինի եւ դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «Մաքսդալ» ՍՊԸ-ում, «Գայանե Իսպիրյան» ԱՁժում, «Ռան-օյլ» ընկերությանը պատկանող բենզալցակայանում, «Մուլտի ագրո»-ում, «Գրիգ բիզնես» ՍՊԸ-ում, «Կապանցի Սամո» ՍՊԸ-ում, «Բլեք նեվթ», «Գրանդ պետրոլիում» ընկերություններում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ