Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Օգոստոսի 14-ին Շիրակի մարզի Հացիկ գյուղի հացատներից  մեկում կախված 19-ամյա զինծառայող Աբաս Սլոյանին զորամասում 7-8 հոգով ծեծի են ենթարկել: Այս մասին երեկ պատմել են Աբասի համագյուղացիները:

Տեղեկացրել էինք, որ Աբասը նախկին փեսայի հետ խնդիրներ է ունեցել: Աբասը զորամասում զրույցի ընթացքում նշել է, որ ազգությամբ եզդի է, ծառայակիցներն էլ նշել են, թե իրենք էլ ազգությամբ եզդի ընկեր ունեն: Զրույցի ընթացքում պարզվել է, որ նշյալ ընկերն Աբասի քրոջ նախկին ամուսինն է եղել: 

Ըստ Հացիկի բնակիչների՝ փեսայի ընկերները վիրավորել են Աբասի քրոջը, Աբասն էլ նախկին փեսային է վիրավորել, ինչը չի ներվել փեսայի ընկերների կողմից: Աբասի համագյուղացիների խոսքով՝ 7-8 հոգով ծեծել են, նա էլ զորամասից փախել է, եկել է գյուղ և ասել, որ հրաժարվում է զորամաս գնալ, իսկ երկու օր անց քույրը նրան կախված է գտել հորեղբոր հացատանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ